2011 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 55 մլն դոլար կներդնի 4G ցանցի ստեղծման համար

2011 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 55 մլն դոլար կներդնի 4G ցանցի ստեղծման համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը 4G/LTE (Long Term Evolution) ցանցի ստեղծման համար արդեն ծախսել է 7,5 մլն դոլար, ցանցի գործարկման արարողության ժամանակ լրագրողներին է ասել ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ըստ նրա, հաջորդ տարի ընկերությունը 55 մլն դոլար կներդնի 4G ցանցի ընդլայնման համար: « Այսօր մենք կարող ենք ասել, որ Հայաստանը առաջատար դարձավ տարածաշրջանում հեռահաղորդակցությունների ոլորտում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարը:

Յիրիկյանը հայտնել է նաև, որ փորձարկման շրջանում՝ դեկտեմբերի 20-ից մինչև մարտի վերջը 4G ցանցը անվճար կլինի որոշ հաճախորդների համար, իսկ մինչ ապրիլի սկիզբը, երբ ցանցը զանգվածային մատչելիություն կստանա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորոշոի սակագինը, որը «չի գերազանցի 3G ցանցի համար սահմանված սակագինը»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---