MTS 916 սմարթֆոնը ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

MTS 916 սմարթֆոնը ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման կենտրոններից այսուհետ կարելի է 77 700 դրամով ձեռք բերել նոր MTS 916 սմարթֆոնը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այս սմարթֆոնում համատեղված են պայծառ սենսորային էկրանը, ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններն ու Android օպերացիոն համակարգին հատուկ բոլոր առավելությունները: Ձեռք բերելով հեռախոսը մինչև հունվարի 31-ը` բաժանորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 10000 դրամ բոնուս: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ` գումարը վճարելով 12 ամսվա ընթացքում:

Ապառիկ վաճառքի դեպքում կանխավճարը կազմում է 23 310 դրամ, իսկ ամսական վճարը` 5 064 դրամ, գները ներառում են ԱԱՀ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---