«ՌԱՕ Մարս» ՓԲ-ի արտադրության ծավալը 2010թ. կազմել է 239 մլն դրամ

«ՌԱՕ Մարս» ՓԲ-ի արտադրության ծավալը 2010թ. կազմել է 239 մլն դրամ

PanARMENIAN.Net - «ՌԱՕ Մարս» ՓԲ-ի արտադրության ծավալը 2010թ. կազմել է 239 մլն դրամ, ընդ որում արտադրության աճը 2009թ. համեմատ կազմել է 124,3 տոկոս: Նման տվյալներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպես լրագրողներին է ասել «ՌԱՕ Մարս»-ի գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանը, գործարանն արտադրում է ժամանակակից գծային շարժիչներ, բանակցություններ են ընթանում արտադրանքն արտերկիր արտահանելու մասին: Ձեռնարկությունում արտադրվում է նաև մետաղյա կահույք, սարքավորումներ գրադարանների համար, ավտոմատացված պահեստների համակարգեր: Ըստ «Սիտրոնիկս Արմենիա» ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանի, լուրջ ներդրումներ դեռ չեն արվել: Մինչդեռ, սառեցվել է ՌԱՕ Մարս» ՓԲ-ի բազայի վրա վենչուրային հիմնադրամի ստեղծման նախագիծը ֆինանսական պատճառներով, ինչպես նաև օրենսդրական բազայի բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---