ՏՀՏ ոլորտի հայ մասնագետները Թբիլիսիում գործարար կապեր կհաստատեն իրենց վրաց գործընկերների հետ25 մարտի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-3-ը Թբիլիսիում կկայանա ՏՀՏ գործարար համաժողով վրացական և հայկական ՏՀՏ ոլորտի ընկերությունների միջև։ Համաժողովի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), վրացական ICT Business Council կազմակերպության հետ համատեղ։ Համաժողովին մասնակցելու են մի շարք վրացական և հայկական ընկերություններ՝ UGT, Newkaz, ITS, Orient Logic, TBC Bank, Chancellery of the Government of Georgia, Ministry of Economic Development of Georgia, LEPL Data Exchange Agency, «Հայկական ծրագրեր», «Norma-plus» և այլն։ Ֆորումի ժամանակ հայկական ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն իրենց ՏՀՏ լուծումները, կքննարկեն համատեղ բիզնես համաժողովներ անցկացնելու հեռանկարները: UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ ակնկալվում է մոտ 15-20 հայկական կազմակերպությունների մասնակցություն. «Մինչ օրվա ավարտը կազմակերպությունները կարող են դիմել։ Սա ոչ ֆորմալ հանդիպում է։ Հանդիպման հիմնական նպատակն է հաստատել գործարար կապեր, ինչպես նաև ցանկանում ենք վրացական կազմակերպությունների մասնակցությունը առաջիկա Digitec Expo-ին»։ «Հանդիպումներին մասնակցել ցանկացող բոլոր կազմակերպությունները ֆինանսական ծախսերը հոգում են սեփական միջոցներով»,- ավելացրեց Վահան Հովսեփյանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |