Circle.am-ը հրապարակել է Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերների տասնյակը 4 ապրիլի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Circle.am-ը հրապարակել է «Ինտերնետը Հայաստանում» վեցերորդ զեկույցը, որտեղ ներկայացված են 2010-11թթ. ձմռան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները։ Ինտերնետ պրովայդերների շարքում առաջատարն է ԱրմենՏել ընկերությունը՝ 44.14% մասնաբաժնով: Երկրորդ հորիզոնականում «Orange Հայաստան» ընկերությունն է: Զեկույցում նաև նշված է, որ Orange-ը բջջային ինտերնետի առաջատարն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և չորրորդ տեղում է հայտնվել Ucom ընկերությունը: Ինչպես ԱրմենՏելի դեպքում, Ucom-ի ցուցանիշներն աճել են ձմռան բոլոր երեք ամիսների ընթացքում: Չորրորդից հինգերորդ հորիզոնական է իջել ADC-ն: Վեցերորդ հորիզոնականում է Arminco-ն: Յոթերորդ տեղում է Cornet-AM-ը: Ութերորդ հորիզոնականում է iCON ընկերությունը, իններորդ հոիզոնականում` GNC-Alpha ընկերությունը: Առաջատար պրովայդերների տասնյակը եզրափակում է Bionet ընկերությունը: Ինչպես գրված է զեկույցում, պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |