«2010թ. մարդու իրավունքների վերաբերյալ» զեկույց. Հայաստանի բնակչության միայն 7% է օգտվել ինտերնետից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «2010 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ» զեկույցը, որն անդրադարձել է նաև Հայաստանում ինտերնետի անկախությանը։

Զեկույցի համաձայն, այս տարվա ընթացքում չի գրանցվել ՀՀ կառավարության կողմից որևէ մասնավոր կամ ընդդիմադիր կայքի` միտումնավոր արգելափակման դեպք։ Չեն գրանցվել նաև կառավարության կողմից մոնիտորինգի դեպքեր՝ որևիցե կասկածելի չատ-խոսակցությունների կամ էլեկտրոնային հաղորդագրությունների մասին։

Զեկույցում ասվում է նաև, որ ինտերնետ-ակումբները մեծաքանակ են եղել բոլոր քաղաքներում, չնայած ինտերնետ փրովայդերները հաճախ ծայրահեղ դանդաղ կապ են մատուցել։ Որոշ ինտերնետ-ակումբներ են գործել նաև գյուղերում։ Ըստ Միջազգային Հեռահաղորդակցության միության 2010 թվականի վիճակագրության` Հայաստանի բնակչության միայն 7%-ն է օգտվել ինտերնետից 2010-ի ընթացքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---