«Ցեղասպանության կոթող» նոր iPhone ծրագիրը հասանելի է Apple Store-ում![]() 25 ապրիլի 2011 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին գործարկվել է «Ցեղասպանության կոթող» iPhone ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին գրում է Լոս Անջելեսում լույս տեսնող «Masis Weekly»-ն։ «Ցեղասպանության կոթող» ծրագիրը կարելի է անվճար բեռնել Apple Store-ից։ Այն բաղկացած է մի քանի էջից՝ վիրտուալ կրակ և ծաղիկներ, «Զանգ ակցիային», պատմություն և վեջին նորություններ։ Յուրաքանչյուր բեռնող կարող է վիրտուալ այցելություն կատարել ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, որտեղ կտեսնի վիրտուալ կրակ և կլսի դուդուկի երաժշտություն։ «Զանգ ակցիային» էջը ցույց է տալիս, թե քանի հոգի են ակտիվ և մտահոգված ցեղասպանության ճանաչման հարցով։ Օգտագործողը նույնպես կարող է իրեն նշել որպես մասնակից ակցիաներին։ Պատմություն բաժնում բերվում է մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը, իսկ վերջին նորություններ էջում թարմացվում են Ցեղասպանության ճանաչման գործընթացին վերաբերող նորությունները։ Ծրագիրը ստեղծող սփյուռքահայ Նիսանյանը նշել է, որ ծրագրի վրա աշխատել է շուրջ 2 տարի. «Ես ծրագիրը սկսել եմ ձևավորել 2 տարի առաջ, ապա ընկերներս օգնել են երաժշտության հարցում, վիրտուալ կոթողի ստեղծման հարցում»։ «Ցեղասպանության կոթող» ծրագրի ծավալն է 6.8 MB, լեզուն՝ անգլերեն։ Պահանջում է iOS 3 օպերացիոն համակարգ կամ iOS 3-ից ավելի բարձր տարբերակներ։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |