Վիգեն Սարգսյան. Տեղեկատվական հեղափոխություններն արդեն իրականություն են դարձել մեր հասարակությունում![]() 6 մայիսի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին «Սինոփսիս Արմենիայում» տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նախագահի ամենամյա կրթական պարգևի հաղթողների ակումբի անդամների հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ: Ըստ «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանի՝ այսօրինակ մրցանակների հաղթողներն են մոտ ապագայում ձևավորելու Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային էլիտան: Վիգեն Սարգսյանի խոսքով խորհրդային տարիներին տարբերվելը վտանգավոր էր: «Անհրաժեշտ էր բարձրագույն կրթություն ստանալ, ծառայել սովետական բանակում, և կենսական մի շարք խնդիրներ լուծված կլինեին: Այսօր նույնիսկ ամենահեղինակավոր բուհի կրթություն ունենալը չի նշանակում, որ կայուն կյանք է ապահովված: Անհրաժեշտ է ավելին անել»,- նշեց նա: Վիգեն Սարգսյան ներկայացրեց նաև տեղեկատվական հեղափոխության իր դիտարկումները: «Տեղեկատվական հեղափոխություններն արդեն իրականություն են դարձել մեր հասարակությունում։ Հասարակությունը տեղեկատվություն սպառողից դարձել է տեղեկատվություն տրամադրող»,- ընդգծել է նա: ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը «Սինոփսիս Արմենիայի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), ԵՊՀ, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և այլ բուհերի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակաբաշխությունն իրականացվում է 2005-ից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |