Հունիսի 18-ին կամփոփվի Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը13 մայիսի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» Հայաստանի բաց առաջնութան առաջին փուլը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած խաղերի սցենարը: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից։ Մինչ եզրափակիչ փուլը կանցկացվեն ևս 2 մրցութային փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն խաղերի գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները: 4-րդ` եզրափակիչ փուլում, մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ: Մրցույթների արդյունքները կամփոփվեն հունիսի 18-ին։ Նույն օրը կանցկացվի մրցանակաբաշխություն և խաղերի ցուցահանդես «Orange Արմենիա» ընկերության գլխավոր խանությում։ Այնտեղ կներկայացվեն ոչ միայն մասնակիցների նախագծած խաղերը, այլև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող ընկերություններ: Մինչ այժմ գրանցվել են 25 մասնակից, որոնց գերակշռող մասն ուսանողներ են Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, Հայաստանի բաց համալսարանից: Մասնակիցների թվում են նաև դպրոցականներ և 2 ընկերություն: Մրցույթը բաց է նոր մասնակիցների գրանցման համար մինչև 3-րդ փուլը ներառյալ: Համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |