ԱրմենՏել-ը և HP-ը պարգևատրեցին Hi-Line ծառայության 100 000-րդ բաժանորդին![]() PanARMENIAN.Net - Այսօր «ԱրմենՏել» ընկերությունը լրագրողներին հայտնեց, որ Hi-Line ծառայությանն է միացել 100 000-րդ բաժանորդը։ 23- ամյա ուսանողուհի Անի Ավետիսյանը միացել է Hi-Line ծառայությանը 100 000-րդը, որի առթիվ այսօր «ԱրմենՏել» ընկերությունը նրան մրցանակ հանձնեց։ «Անին մեր կողմից ստանում է Hi-Line ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու բաժանորդագրություն: HP ընկերության հետ մենք այսօր նրան նվիրում ենք HP ELITE BOOK 2740 նեթբուք-պլանշետը», - ասաց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։ «ԱրմենՏել»-ը մատուցում է Hi-Line ծառայությունը 2007թ-ից: Այն հիմնված է ADSL (Asymmetric Digital Subscriber Line - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս ապահովել արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |