Apple-ի համահիմնադրին հայ երկրպագուները խնձոր են նվիրել![]() PanARMENIAN.Net - Երեկ ուշ երեկոյան Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն իր կնոջ հետ միասին ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են հայ երկրպագուները դրոշով, որի վրա պատկերացված էր Հայաստանի դրոշի գույներով Apple-ի հայտնի խնձոր-լոգոտիպը։ Երկրպագուներից ոմանք կրել են Apple-ի լոգոտիպով շապիկներ։ Սթիվ Վոզնյակը երկրպագուների iPad պլանշետների վրա թողել է իր ստորագրությունը։ Երկրպագուները նրան խնձոր են նվիրել։ Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Սթիվ Վոզնյակը այսօր կհանդիպի Հայաստանի ՏՏ ներկայացուցիչների հետ։ Նա կմնա Երևանում երկու օր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |