«Ժողովուրդ». «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը նեղացել է ՀՅԴ-ից

«Ժողովուրդ». «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը նեղացել է ՀՅԴ-ից

PanARMENIAN.Net - Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը հրաժարվել է խմբագրի պարտականություններից` ՀՅԴ համամասնական ընտրացուցակում չընդգրկվելու պատճառով: Այժմ ՀՅԴ-ի «Երկիր» օրաթերթը խմբագրում է Սևակ Հակոբյանը: Բագրատ Եսայանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը:

Նա ասել է, որ 1 տարի 2 ամիս առաջ իրեն առաջարկել են խմբագրել օրաթերթը, և այս ընթացքում ինքը կարողացել է թերթը կայացնել, ինչից հետո հեռացել է: Նա հիշեցրել է, որ մասնագիտությամբ ոչ թե լրագրող է, այլ պատմաբան: Ուստի հիմա իր մասնագիտական գործերով է զբաղված: ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը ևս նշել է, որ կատարվածը որևէ կապ չունի ՀՅԴ համամասնական ցուցակի հետ: Թեև նշվում է, որ Սեյրանյանը նույնպես նեղացած է կուսակցությունից:

 Ուշագրավ
---