«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպել է երկաթուղու երիտասարդ մասնագետների հետ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպել է երկաթուղու երիտասարդ մասնագետների հետ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Ընկերության բոլոր ստորաբաժանումները ներկայացնող Երիտասարդական խորհրդի անդամների հետ: «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը նշեց երիտասարդ մասնագետների ներուժի զարգացման, նրանց կարիերային աճի, մասնագիտական ունակությունների և գիտելիքների խորացման կարևորությունը:

«Բարձրագույն կրթություն ունեցող 786 աշխատողներից 173-ը մինչև 31 տարեկան երիտասարդ մասնագետներ են, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Նրանցից 17-ն արդեն իսկ ընդգրկվել են ղեկավար պաշտոնների համալրման ռեզերվում: Աճել է նաև ՀԿԵ-ի երիտասարդ աշխատողների թիվը. այն կազմում է 18% երկաթուղու ընդհանուր թվի աշխատողներից, իսկ ոչ այնքան վաղ այն կազմում էր միայն 14%: Դա վկայում է Ընկերությունում ընթացող կադրեր երիտասարդացման մասին և երիտասարդների ինքնարտահայտման ցանկության մասին», - ընդգծեց Վիկտոր Ռեբեցը:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն անդրադարձել է նաև երիտասարդ աշխատողների նյութական խրախուսման և աշխատանքի արժանի վարձատրության հարցերին: Ընկերության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է ապահովել երիտասարդների առավելագույն ներգրավվածությունն աշխատանքային գործընթացներին, ակտիվացնել նրանց,խորացնել մասնագիտական գիտելիքները, բարելավել աշխատանքի արդյունքները:

Վ.Ռեբեցը հիշեցրեց, որ ՀԿԵ-ն բարձրագույն կրթություն ստանալու կամ գիտելիքները կատարելագործելու համար իր աշխատողներին հայկական և ռուսական առաջատարբուհերում ուսուցանման է գործուղում:

Իր հերթին Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանն Ընկերության ղեկավարին ներկայացրեց կառույցի հիմնական ծրագրերը, Խորհրդի կազմում ընդգրկված հանձնաժողովների խնդիրները:

«Ներկա պահին մեր գերակա խնդիրը Երիտասարդական խորհրդի և Ընկերության ղեկավարության միջև երկխոսության զարգացումն է: 2012 թվականն Ընկերությունում հռչակվել է Անձնակազմի աշխատանքի տարի, ինչը դուրս կբերի մեր երիտասարդական քաղաքականությունը որակական նոր փուլ: Ակնհայտ է, որ երիտասարդները հանդիսանում են Ընկերության արժեքների հաղորդման հիմնական միջոցը, ինչն իր հերթին նպաստում է աշխատանքային շուկայում մրցունակության մեր աճին», - ասաց Վ.Դավթյանը:

Թվարկելով Խորհրդի ձեռքբերումները, Վ.Դավթյանը հատուկ նշեց Երիտասարդ մասնագետի մասին և Առաջնորդության մասին կարգերի ընդունումը, ֆուտբոլային կորպորատիվ առաջնության և «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի անցկացումը և այլն: Իսկ 2012 թվականին Խորհուրդը պատրաստվում է մի շարք ծրագրեր անցկացնել, որոնց թվում հարկ է առանձնացնել նորարարական նախագծերի մրցույթը:

Հանդիպման ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատասխանեց երիտասարդ մասնագետների հարցերին, որոնք վերաբերվում էին կարիերային աճի, ռուսական բուհերում երկրորդ բարձրագույն կրթություն ստանալու, միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացման հեռանկարներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---