Արմեն Պետրոսյան. Հայերի համար ավելի շահեկան է Ասադի ռեժիմը, քան թուրքերի աջակցությամբ «մահմեդական-եղբայրների»![]() 24 մարտի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հայ համայնքի համար ավելի շահեկան է, որպեսզի իշխանության լծակները մնան Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցների ձեռքում, կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: «Քաղաքական տեսանկյունից, Ասադի ռեժիմը մեզ համար ավելի ձեռնտու է, քան թուրքերի աջակցությունը վայելող «մահմեդական-եղբայրների»,-հայտարարել է նա լրագրողներին: Այս առնչությամբ նա նկատել է, որ Հայաստանը չպետք է տեղի տա հույզերին և սիրիական հարցի շուրջ լուրջ և հավասարակշռված քաղականություն վարի: Ինչ վերաբերում է այն հարցին` ուր կարող է արտագաղթել Սիրիայի հայ համայնքը, ապա Պետրոսյանի կարծիքով, առջին հերթին Լիբանան, եվրոպական երկրներ, Հայաստան, Իրան, Հյուսիսային Ամերիկա: Ընդ որում, փորձագետը հույս է հայտնել, որ սիրիական իշխանություններին կհաջողվի իրադարձությունների զարգացումներն իրենց ձեռքում պահել և թույլ չտալ նմանատիպ վտանգավոր սցենարի զարգացում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |