Մեքենա է գլորվել ձորը, տուժածի վիճակը միջին ծանրության է

Մեքենա է գլորվել ձորը, տուժածի վիճակը միջին ծանրության է

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին, ժամը 08.11-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կա տուժած, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի 10 ՏՍ 837 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «1-03» ծառայության բրիգադը մեքենայի վարորդ` 1978 թ. ծնված Արսեն Բարսեղյանին տեղափոխել է Սպիտակի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---