Կարինե Ղազինյանը քննարկել է Օքսֆորդի և Քենթի համալսարանների հայ ուսանողների խնդիրները

Կարինե Ղազինյանը քննարկել է Օքսֆորդի և Քենթի համալսարանների հայ ուսանողների խնդիրները

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը տեղի Հայ ուսանողների միությունների հրավերով մարտի 15-ին և 22-ին այցելել է Օքսֆորդի և Քենթի համալսարաններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցելությունների ընթացքում դեսպան Կարինե Ղազինյանը հայ ուսանողների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում հայ երիտասարդներին վերաբերող խնդիրները:

Քենթի համալսարանում դեսպան Ղազինյանը ելույթ է ունեցել նաև Հայ ուսանողների միության կողմից կազմակերպված միջոցառմանը: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի առջև առկա մարտահրավերները, անդրադարձ կատարեց Հայաստանի պատմությանը, ելույթ ունեցել մեր երկրում ընթացող զարգացումների, արտաքին քաղաքականության և մասնավորապես Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ելույթից հետո դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---