Արցախով առավել հետաքրքրված են զբոսաշրջիկներն ԱՄՆ-ից, Չինաստանից, Քենիայից և Ինդոնեզիայից

Արցախով առավել հետաքրքրված են զբոսաշրջիկներն ԱՄՆ-ից, Չինաստանից, Քենիայից և Ինդոնեզիայից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2011թ. ԼՂՀ այցելել են 11 362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է և տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011թ. ԼՂՀ այցելել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դ'Իվուարի, ՀԱՀ, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիներ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրության մասին վկայում է նաև այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում:

Ժամանելով Արցախ` հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ և այլն:

Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլև արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը և հյուրընկալությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---