«Պրես ՏՎ». Էրդողանը և Օբաման պայմանավորվել են օգնել Բաշար Ասադի հակառակորդներին

«Պրես ՏՎ». Էրդողանը և Օբաման պայմանավորվել են օգնել Բաշար Ասադի հակառակորդներին

PanARMENIAN.Net - «Պրես ՏՎ»-ի տեղեկությունների համաձայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը Հարավային Կորեայում միջուկային անվտանգության հարցերի շուրջ նիստի շրջանակներում պայմանավորվել են օգնություն ցուցաբերել Սիրիայի զինված խմբավորումներին:

Հաղորդագրության համաձայն, Թուրքիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը շեշտը դրել են սիրիական կառավարության հակառակորդներին ռազմական օգնություն ցուցաբերելու վրա:

ԱՄՆ նախագահի խորհրդականի ազգային անվտանգության հարցերով տեղակալը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահը հաղորդել է Սիրիայում իշխանափոխության վերաբերյալ պայմանավորվածության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---