ՄԱԿ-ը կօգնի զարգացնել Տաթևն ու հարակից համայնքները

ՄԱԿ-ը կօգնի զարգացնել Տաթևն ու հարակից համայնքները

PanARMENIAN.Net - Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը ստորագրել են համաձայնության հուշագիր` Տաթևում եւ հարակից գյուղական համայնքներում համայնքային զարգացման և ծրագրերի իրականացման համար համատեղ ներդրումներ կատարելու վերաբերյալ:

«Հուսով ենք, որ սա կլինի ևս մեկ հաջողված նախաձեռնություն, որը կարող է հետագայում ընդլայնվել՝ ընդգրկելով Տաթևի բոլոր համայնքները և կարող է նվազեցնել տարածքային զարգացման անհամաչափությունները և նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում» - ասել է Դաֆինա Գեռչևան:

ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ընդգծել է համաձայնագրի կարևորությունը հանրային-մասնավոր գործընկերության համատեքստում:

«Այս միջոցառումը հանդիսանում է նախաքայլը առավել կարևոր մի երևույթի. մենք հավատարիմ ենք ապագայի մեր առաքելությանը. ուղղել մեր ջանքերը ազգային ժառանգության և հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար` կիրառելով հանրային և մասնավոր մասնակցության գործիքակազմը»:

ՄԱԶԾ-ն եւ ՀԱՄՀ-ը նախատեսում են կազմակերպել միջոցառում նվիրված ֆինանսական միջոցների հավաքագրմանը, որը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել միջազգային կազմակերպություններից, մասնավոր և հանրային հատվածների ներկայացուցիչներից, և այլ շահագրգիռ կողմերից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---