Այսօրվանից մայրաքաղաքի փողոցներում կտարվեն ասֆալտապատման հիմնական աշխատանքներ

Այսօրվանից մայրաքաղաքի փողոցներում կտարվեն ասֆալտապատման հիմնական աշխատանքներ

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հաղորդակցության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ այսօրվանից արդեն կտարվեն ասֆալտապատման հիմնական աշխատանքներ:

«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերահսկողությունը պետք է լինի մշտական, ընդ որում, ոչ միայն վերահսկողության և շինբարեկարգման վարչությունների կողմից, այլ նաև` վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---