Սամվել Նիկոյան. Կոչ եմ անում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքում կարծրատիպերից հրաժարվել և դրան նոր իմաստ տալ

Սամվել Նիկոյան. Կոչ եմ անում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքում կարծրատիպերից հրաժարվել և դրան նոր իմաստ տալ

PanARMENIAN.Net - «Միջխորհրդարանական վեհաժողովը կայացման դժվար ճանապարհ է անցել` իր ուրույն տեղն զբաղեցնելով առաջատար միջխորհրդարանական կազմակերպությունների շարքում»,-այսօր Ալմա Աթայում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

«Այդուհանդերձ, մենք գտնում ենք, որ Վեհաժողովը դեռեւս իր աշխատանքները հետագայում կատարելագործելու մեծ ներուժ ունի: Այս առումով արդիական եմ համարում այս փուլում այնպիսի մոդելային իրավական ակտերի մշակումը, որոնք կարող են մեր երկրների հետագա տնտեսական համարգործակցությունը զարգացնելուն ու խորացնելուն, միջազգային ասպարեզում միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելուն, Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների միջեւ հումանիտար կապերն ընդլայնելուն ուղղված փաստաթղթերի հիմք դառնալ: Նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՄԽՎ-ի աշխատանքներում, ցավոք, կարծես թե, չի նկատվում նախկին ոգեւորությունը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հրաժարվել կարծրատիպերից եւ Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը նոր բովանդակություն հաղորդել»: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Վեհաժողովի աշխատանքներում չի դիտվում նախկին ոգևորությունը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է հրաժարվել կարծատիպերից և նոր բովանդակությունների շուրջ աշխատել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---