Արմեն Աշոտյանը անցկացրել է խոստացված Facebook-յան մամուլի ասուլիսը

Արմեն Աշոտյանը անցկացրել է խոստացված Facebook-յան մամուլի ասուլիսը

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ազատություն »ռադիոկայանի ուղիղ եթերում ավարտեց իր առաջին Facebook-յան ասուլիսը: Այն անցնում էր «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս ԹՎ» հաղորդման ուղիղ եթերում: Նախարարին հարցեր ունեցողները եթերից 15 րոպե առաջ կարող էին իրենց հարցերը գրել նրա ֆեյսբուքյան էջում հայտնված գրառման տակ:

Օգտատերերը հարցեր են հղել կապված ուսանողների կրթաթոշակների բարձրացման, դպրոցներում 10-ամյա կրթության վերականգնման, ուսումնական պրակտիկաների ավելի արդյունավետ կազմակերպման մասին:

Օգտատերեին հետաքրքրել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երիտասարդ գիտնականներին հատկացրած 100 մլն դրամի ճակատագիրը: Եղել էր նաև հարցադրում-մտահոգություն կապված ուսանողական խորհուրդների չափից դուրս քաղաքականացված լինելու հետ:

30 րոպե տևած հաղորդման ժամանակ նախարարը փորձել է պատասխանել հնարավորինս շատ հարցերի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---