«Նարեկացի» արվեստի միությունում սկսվում են «Դրամատուրգիայի մեկնողական ընթերցումներ»

«Նարեկացի» արվեստի միությունում սկսվում են «Դրամատուրգիայի մեկնողական ընթերցումներ»

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվելու է «Դրամատուրգիայի մեկնողական ընթերցումներ» նոր շարքը: Շարքի շրջանակում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը դերասանական լրիվ կազմով ընթերցվելու են հազվադեպ կամ երբևէ չբեմադրված թատերական պիեսներ: Մարտի 30-ին մեկնողաբար ընթերցվելու են հանդիսատեսին և ընթերցողին քիչ հայտնի վրացահայ դրամատուրգ Միքայել Մանուելյանի (1877, Թիֆլիս- 1944, Երևան) «Շեղուածներ» և «Ուշ է» պիես-էտյուդները: Այն նվիրվելու է թատրոնի միջազգային օրվան:

Մեկնողական ընթերցումների թատրոնը, որ թատերարվեստի կամերային տեսակներից է, այլ կերպ անվանվում է «ընթերցանության թատրոն»: Չնայած ժանրի մեծ տարածմանն Արևմուտքում, այն առաջին անգամ է Հայաստանում ներկայացվում որպես թատերարական գործունեության ինքնուրույն և ինքնատիպ տեսակ:

Մեկնողական ընթերցումների թատրոնի առանցքային առանձնահատկությունն ի հակադրություն ավանդականի նրանում է, որ այստեղ հիմնական շեշտը դրվում է ձայնարտահայտչականության և մտքի փոխանցման վրա` երկրորդելով թատերական բեմադրությունների այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են տեսարանները, դեկորացիաները, բեմական հանդերձանքը և այլն: Մեկնողական ընթերցումների թատրոնում դերասանները կարող են հանդես գալ առանց տեքստը նախապես սերտելու և գրական ստեղծագործությունը ներկայացնում են գրքից ընթերցելով՝ կանգնած կամ նստած:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---