Նալբանդյան և Լավրով. Իրանի դեմ պատերազմը բացասաբար կազդի ողջ տարածաշրջանի և արաբական երկրների վրա![]() 2 ապրիլի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի շուրջ խնդրի խաղաղ կարգավորմամբ»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր Երևանում Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Իրանը Հայաստանի հարևանն է, և Հայաստանի սահմանին ցանկացած ռազմական գործողություններ բացասաբար կանդրադառնան ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի վրա, ընդգծել է Նալբանդյանը: Իր հերթին Սերգեյ Լավրովը ասել է, որ եթե տեղի ունենա իրավիճակի վատացում` ռազմական միջամտություն, ապա դա կանդրադառնա ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի և արաբական երկրների վրա: Լավրովի կարծիքով, Իրանի դեմ կարող են օգտագործվել խնդրի լուծման միայն օրինական միջոցներ: Ռազմական միջամտության մասին խոսք անգամ լինել չի կարող: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |