Պարզեցվել են վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցների գրանցման գործընթացները

Պարզեցվել են վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցների գրանցման գործընթացները

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության Երևանի նոր ստորաբաժանման ստեղծմամբ և տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ու վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների շրջանակում քաղաքացիներին առաջարկում է մի շարք պարզեցված գործընթացներ:

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում եմ նախագահի մամլո գրասենյակից, այսուհետ տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը և վարորդական վկայականների հատկացումն իրականացվելու է առանց գրավոր դիմում ներկայացնելու:

Տրանսպորտային միջոցի գրանցումից և հաշվառումից հանելու առանձին գործընթաց այլևս չի իրականացվելու, փոխարենը նոր սեփականատիրոջ անվամբ գրանցման հետ միաժամանակ տրանսպորտային միջոցը հանվելու է նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից և հաշվառումից:

Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը կտրվի տեղում` անմիջապես գործողությունը կատարելուց հետո:

Որևէ կարգի վարորդական վկայական ունեցող անձը նոր կարգ ստանալու համար այլևս չի հանձնի տեսական քննությունը, և վարորդական վկայականը կստանա միայն մեկ գործնական քննության արդյունքների հիման վրա:

Փոխվել է նաև տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդային կարգը: Այդ համարանիշերը հատկացվելու են սահմանված գնի վճարման դիմաց, այսինքն սեփականատերը հնարավորություն կունենա ընտրել ցանկացած ազատ համարանիշ, և տրանսպորտային միջոցը նույն պահին կհաշվառվի այդ համարանիշով: Նորացվել են նաև մի շարք այլ գործընթացներ:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---