ՎիվաՍել-ՄՏՍ-ը 37 մլն դրամի ներդրում կկատարի կրթության ոլորտում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 37 մլն դրամի ներդրում կկատարի կրթության ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով ընկերությունը ավելի քան 37 մլն դրամի ներդրում կկատարի կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր` հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտներում:

Արմեն Աշոտյանը նշեց, որ համաձայնագիրն իր բնույթով եզակի է, քանի որ բոլոր 5 կետերը բխում են կառավարության կողմից հաստատված 2012 թվականի գերակայություններից և ներդրումն, այս առումով, շատ թիրախային է:

Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ գիտակցում է մասնավորի դերի կարևորությունը կրթական ոլորտում, և այս տեսակ ծրագրերը շարունակական բնույթ են ունենալու. «Մենք կշարունակենք իրականացնել այսպիսի ծրագրեր, այնքան ժամանակ, մինչև որ կհասնենք գոնե նվազագույն արդյունքի կրթական ոլորտում»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---