ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ԸՆՏՐՎԵԼ ՀԻՆԳ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

PanARMENIAN.Net - Վրաստանի նոր խորհրդարանում ընտրվել է հինգ հայ պատգամավոր (նախկին կազմում նրանք 6 էին): Նրանցից երկուսը` Մելիք Ռաիսյանը եւ Վան Բայբուրդյանը անցել են խորհրդարան իշխող «Ազգային շարժում. Ժողովրդավարներ» դաշինքի համամասնական ցուցակով: Մյուս երեքը` Հենզել Մկոյանը, Համելտ Մովսիսյանը եւ Հայկ Միլտոնյանը ընտրվել են Սամցխե-Ջավախքի իրենց մեծամասնական ընտրատարածքներում: Մինչդեռ, Վրաստանի նոր խորհրդարան են ընտրվել երեք ադրբեջանցի պատգամավորներ (նախկինում նրանք 5 էին): Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է պատգամավոր Վան Բայբուրդյանը, ադրբեջանցի պատգամավորները մի շատ կարեւոր առավելություն ունեն. նրանք բոլորն էլ լավ տիրապետում են վրացերենին, ինչը ծայրաստիճան անհրաժեշտ Է խորհրդարանական բանավեճերին մասնակցելու համար:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---