Փորձագետ. Կովկասյան տարածաշրջանում ինչ-որ բան կանխատեսելն անհնար է

Փորձագետ. Կովկասյան տարածաշրջանում ինչ-որ բան կանխատեսելն անհնար է

PanARMENIAN.Net - «Իրանի վրա Իսրայելի հարձակվելու հարցը բավական բարդ է: ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերություններում անորոշությունն աճում է այնքան անշեղորեն, որքան լարվածությունը: Թվում է, ոչ մեծ երկրի քաղաքական գործչի մտքով անգամ չէր կարող անցնել հարձակվել Ռուսաստանի վրա, սակայն պրն Սահակաշվիլին 2008-ին արեց դա, իսկ կանխատեսելի ջախջախումից հետո կարողացավ պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ, և վրացական հասարակությունը հավատաց նրան»,- ասել է PanARMENIAN.Net ին Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Յանա Ամելինան: Նրա խոսքով, դրանից հետո տարածաշրջանում ինչ-որ բան կանխատեսելն անհնար է: Ռուս փորձագետը նշել է, որ հասարակական և քաղաքական խելագարության աստիճանն այնքան բարձր է, որ իրավիճակը պահանջում է ոչ թե քաղաքագետների վերլուծություն, այլ համապատասխան որակավորում ունեցող բժիշկների: «Ուստի Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա, հնարավոր է՝ ոչ: Անկասկած, ընդհանուրի շահերից է բխում, որպեսզի նա դա չանի, իսկ ահա թե ինչ կլինի իրականում, շուտով կիմանանք, բայց լավ կլինի ոչ սեփական մաշկի վրա»,- ասել է Յանա Ամելինան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---