Ղարաբաղում կկազմվի Արցախյան թեմի պատմական հուշարձանների և սրբավայրերի ցուցակ

Ղարաբաղում կկազմվի Արցախյան թեմի պատմական հուշարձանների և սրբավայրերի ցուցակ

PanARMENIAN.Net - Ղարաբաղում կազմվելու է Արցախյան թեմի պատմական հուշարձանների և սրբավայրերի ցուցակ, որոնք գտնվում են Հայկական առաքելական եկեղեցու Արցախյան թեմի ենթակայության ներքո: Նման առաջարկ է արվել Արցախի թեմի հոգևոր խորհրդի հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի նախագահությամբ:

Թեմի համայնքների հոգևոր հովիվներին առաջարկվել է իրականացնել եկեղեցական ունեցվածքի, սրբավայրերի և հուշարձանների հաշվառում, մշակել դրանց պահպանության և վերականգնման ծրագիր, հաղորդում է Արցախի թեմի գրասենյակը:

Հավաքին քննարկվել է նաև քարոզչության ակտիվացման հարցը, այդ թվում`ընդգծվել է զինծառայողների շրջանում քարոզչության կարևորությունը: Այս համատեքստում առաջարկ է արվել, որպեսզի զինծառայողները մասնակցեն Ավագ Հինգշաբթի ոտքերի լվացման արարողությանը, որը ապրիլի 5-ին տեղի կունենա մոտակա եկեղեցիներում, հաղորդում է Բլագովեստ-Ինֆոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---