Ռուսաստան կարտահանվի 1.5 մլն դոլարի հայկական պանիր

Ռուսաստան կարտահանվի 1.5 մլն դոլարի հայկական պանիր

PanARMENIAN.Net - «Հայկական պանիր» ընկերությունը հիմնադրվել է 2010թ: Այն պետական-մասնավոր համագործակցության արդյունք է` Զարգացման Հայկական Գործակալության և ՀՀ Պանրագործների ասոցիացիայի մասնակցությամբ: Զարգացման հայկական գործակալությունը և ՀՀ Պանրագործների միությունը շարունակում են աշխատանքներն ուղղված ՀՀ-ում արտադրված հայկական պանրի որակականհատկանիշների բարելավմանը և արտահանման խթանմանը: Գործակալության և ՀՀ պանրագործների միության հետ համատեղ §Հայկական պանիր¦ ընկերությունն ակտիվաշխատանք է ծավալել ռուսական շուկաª պանրի արտահանման ուղղությամբ, որի արդյունքում կնքվել է մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլարի արտահանման պայմանագիր, որը կիրականացվի առաջիկա տարիներին: Այն ենթադրում է պանրի պարբերաբար մատակարարում: 2011 թ.-ին Ռուսաստան է մատակարարվել 25 տոննա պանիր:

«Հայկական պանիր» ընկերության առջև դրված խնդիրն է` ունենալ որակական արտադրանք, որն իրականցվում է հայկական պանիր արտադրող ընկերությունների շնորհիվ: Սա ևս հնարավոր դարձավ անցյալ տարի մեր գործընկեր «Դուստր Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկության աշխատակիցների շնորհիվ:

Ինչպես հաղորդում է ՀՊՄ մամուլի ծառայությունը, զարգացման հայկական գործակալությունը և ՀՀ պանրագործների միությունը իրենց երախտագիտությունն են հայտնում մի շարք աշխատակիցներին` արտադրական գործընթացին անձնուրաց նվիրաբերություն ցուցաբերելու և մասնագիտական նշանակալի ներդրում ունենալու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---