Հայաստանը Կովկասում առաջատար է ԶԼՄ-ների ազատության ոլորտում

Հայաստանը Կովկասում առաջատար է ԶԼՄ-ների ազատության ոլորտում

PanARMENIAN.Net - 2012-ին IREX կազմակերպությունը ստուգել է ԶԼՄ-ների Կայունության ինդեքսը Եվրոպայի և Եվրասիայի անցումային տնտեսություն ունեցող 21 երկրների համար՝ Խորվաթիայից մինչև Ղազախստան, հաղորդում է կազմակերպության գրասենյակը: Թվային և սոցիալական մեդիայի օգտագործման ավելացումը հույս է տալիս խոսքի ազատության ընդլայնման համար: Այնուամենայնիվ, հետընթաց կա որոշ երկրներում՝ մասամբ կապված ԶԼՄ-ների վրա քաղաքական վերահսկողության ավելացման հետ:

Ղրղզստանը Կենտրոնական Ասիայում վերադարձել է առաջին հորիզոնական, այնտեղ քաղաքական իրավիճակը կայունանում է: Կովկասի երկրների շարքում Հայաստանը պահպանել է առաջատարի դիրքերը, Վրաստանը վերականգնել է կորցրած դիրքերը և նորություններում ցուցադրել մեծ բազմակարծություն:

Չնայած Ռուսաստանում պուտինամետ ԶԼՄ-ների գերիշխելուն, ընտրություններում ընդդիմության բողոքներից հետո անկախ և պետական ԶԼՄ-ները ստացել են գործողությունների մեծ ազատություն: Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը գտնվում են ցուցակի ստորին հորիզոնականներում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---