«ՀՀ-ում ռուսական ՌԼԿ-ի» պատմությունը բացահայտելու փորձ՝ դա աշխարհագրական շփոթմունք է 6 ապրիլի 2012 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում չեն մեկնաբանում որոշ ռուսական աղբյուրների «տեղեկատվությունն» այն մասին, որ «Ռուսաստանն արդեն ՌԼԿ է կառուցում ՀՀ Արմավիրի մարզում»: «Մենք նման տեղեկատվություն չենք տարածել, իսկ ասեկոսեները չենք մեկնաբանում»,- PanARMENIAN.Net –ի թղթակցին է հայտարարել ՌԴ ՊՆ Օդատիեզերական պաշտպանության զորքերի տեղեկատվական ապահովման խմբի պետ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը: Ինչպես արդեն հաղորդվել է, նման «սենսացիոն» տեղեկատվություն է տարածել ռուսական «ԿՄ» պորտալը՝ հղում անելով NNK գործակալությանը: Այդ հաղորդագրությունը հասցրել է մեկնաբանել Alte Et Certe վերլուծական բյուրոյի (Մոսկվա) ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը՝ հայտարարելով, թե «ռուսական ՌԼԿ-ն Հայաստանում կկատարի այն խնդիրները, ինչ և ռադիոլոկացիոն համակարգը ադրբեջանական Գաբալայում»: Բանն այն է, որ ռուսական աղբյուրները ուղղակի շփոթել են Հայաստանի Արմավիրի մարզը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հետ, որտեղ կառուցվել է ՌԼԿ, որի պետական փորձարկումները նախատեսված են 2012 թվականին: PanARMENIAN.Net ի թղթակցը Հայաստանի ոչ մի գերատեսչությունում չկարողացավ պատասխան ստանալ՝ ոչ կառավարությունում, ոչ ԱԳՆ-ում, ոչ ՊՆ-ում, մեկ պարզ պատճառով՝ ոչ ոք Հայաստանի տարածքում ՌԼԿ չի կառուցում, վարչապետի օրերս արված արտահայտությունից այն կողմ գործը, բնականաբար, առաջ չի շարժվել, ուստի ոչ ոք Հայաստանի «ՌԼԿ չի կառուցում»: Հավանաբար, բանն այն է, որ հաղորդագրության հեղինակներն ուղղակի շփոթել են երկու նույնանուն աշխարհագրական անվանումները: Եվ այդ աշխարհագրական թյուրիմացությունը աճեց՝ վերածվելով լուրջ, փոձագետների կողմից մեկնաբանվող տեղեկատվության: Իսկ Հայաստանի տարածքում ՌԼԿ կառուցելու գաղափարը սկսեց ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Գաբալայի ՌԼԿ նման ռադիոլոկացիոն կայանի կառուցման հարցը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |