Չինաստանը կցանկանար էլ ավելի ամրապնդել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ

Չինաստանը կցանկանար էլ ավելի ամրապնդել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Չինաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հու Ցզինտաոն շնորհավորական հեռագրեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: «Չինաստանի ու Հայաստանի հարաբերությունները փոխշահավետ զարգացում են ապրել վերջին 20 տարում, արդյունավետ համագործակցություն է հաստատվել առևտրի, ներդրումների, կապի, գյուղատնտեսության, տեխնիկայի և մշակույթի ոլորտներում»,-ասվում է Հու Ցզինտաոյի նամակում: Երկու երկրները նաև ակտիվորեն մասնակցել են միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանն ու համակարգմանը, հավելել է նա: Չինաստանի նախագահը հայտարարել է նաև, որ Չինաստանը կցանկանար 20-ամյա հոբելյանը դիտարկել որպես երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման, գործարար համագործակցության հետագա ակտիվացման հիմք:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների ջանքերի շնորհիվ վերջին երկու տասնամյակում երկկողմ համագործակցությունն ամրապնդվել է քաղաքականության, առևտրի, արդյունաբերության, տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի, կրթության ու սպորտի ոլորտներում: Չինաստանի հետ համագործակցության զարգացումը միշտ եղել է Հայաստանի դիվանագիտական առաջնայնություններից մեկը, ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ Երևանը բարձր է գնահատում Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը աշխարհում խաղաղության պահպանման հարցում: Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է հետագայում ևս աշխատել Չինաստանի հետ միջազգային կառույցներում և զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք նոր մակարդակի: ԱԳ նախարարները ևս շնորհավորական ուղերձներ են փոխանակել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---