Անկուսակցական թեկնածուն դաժան ծեծի է ենթարկվել Արմավիրի մարզում![]() 7 ապրիլի 2012 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում են մի շարք հայկական թերթեր, երեկ դաժան ծեծի է ենթարկվել մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Մխոյանին իբր առևանգել են սեփական տնից, հետո ծեծել են տեղի գերեզմանատանը: Ըստ թերթերի, ծեծի մասնակիցներից մեկը հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է եղել: Սակայն ինքը պատգամավորը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկատվությունը. «Այդ ամենը սուտ է: Նման բան չկա, սուտ խոսակցություններ են, հերթական շոու: Առջևում ընտրություններ են, ահա որոշել են շոու սարքել: Ոչ մի նման բան չի եղել: Ես չեմ հավատում, որ նման բան է եղել»,-ասել է նա: Այդ ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը նույնպես թերթին հայտնել է, որ նրան նման միջադեպի մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ նրա, նա ամբողջ օրն Երևանում է եղել: Թերթը հայտնում է, որ իրենց չի հաջողվել կապվել Արմավիրի մարզը ներկայացնող պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի հետ, իսկ կուսակցությունում ասել են, որ ոչ մի առնչություն չունեն այդ միջադեպի հետ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |