18 տարի առաջ ստեղծվել է .RU ռուսական դոմենային գոտին![]() 7 ապրիլի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրանում է 18 տարի այն պահից ի վեր, երբ ինտերնետի ռուսական հատվածը (.RU) հայտնվեց համացանցում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, մինչև .RU ազգային դոմենային գոտու հայտնվելը ռուսական ցանցային ռեսուրսներն օգտվել են միջազգային դոմեններից և ԽՍՀՄ տարածքում .SU-ից: 18 տարվա ընթացքում .RU-ն խոշորագույն դոմեններից է դարձել համաշարհային ինտերնետում, այստեղ գրանցված են ավելի քան 3,6 մլն անուններ: Մեկ տարվա ընթացքում .RU դոմենի աճը կազմել է 484 հազար անուն կամ 15 տոկոս: Ռուսաստանում դոմենային տարածությունն ունի աճի հսկայական պոտենցիալ, առաջին հերթին շրջանների հաշվին: 2011-ի արդյունքներով, .RU գոտին աշխարհի խոշոր ազգային դոմենների վարկանիշում 6-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |