Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարները հանդիպել են յոթ տարում առաջին անգամ

Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարները հանդիպել են յոթ տարում առաջին անգամ

PanARMENIAN.Net - Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին կիրակի առավոտյան ժամանել է Դելի, որտեղ հանդիպելու է Հնդկաստանի վարչապետ Մոնմոհան Սինգխի հետ, որից հետո կայցելի երկրի հյուսիսում գտնվող մահմեդական սրբավայր:

Փորձագետները գտնում են, որ առաջնորդները չեն քննարկելու երկրի համար զգայուն թեմաները՝ այցը կրում է խորհրդանշական բնույթ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Պակիստանի նախագահին ուղեկցում է նրա որդին՝ 23-ամյա Բիլաբալ Բհուտտո Զարդարին:

Նշելով այցի խորհրդանշական բնույթը՝ դիտորդները Հնդկաստանում նշում են, որ Զարդարին չունի իրական իշխանություն երկրում և որ Պակիստանի արտաքին քաղաքականության հարցերը լուծում են զինվորականները: Փրոձագետները գտնում են, որ Քաշմիրի վիճահարույց հարցի ու Հնդկաստանի դեմ Պակիստանի ռազմական գործողություններին վերաբերող հարցերի շուրջ չի հաջողվի փոխզիջման հասնել:

Ի դեպ, պակիստանցի փորձագետ Հասան Ասկարին նշել է, որ առաջիկա այցը մեծ նշանակություն ունի. «Զարդարին կարող էր ուղղակի այցելել Աջմերի տաճարն ու տուն վերադառնալ, քանի որ նրա հանդիպումը Սինգխի հետ նշանավորում է այցը, թեև այն ոչ պաշտոնական է»:

Հարաբերություններն երկու երկրների միջև բարդացան հնդկական Մումբաի քաղաքում 2008թ. ահաբեկչությունների շարքից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---