Միջազգային իրավունքի համաձայն, Թուրքիան ոչ միայն կարող է, այլև պարտավոր է ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Միջազգային իրավունքի համաձայն, Թուրքիան ոչ միայն կարող է, այլև պարտավոր է ռազմական գործողություն սկսել Սիրիայում

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին «Ազատ սիրիական բանակի» ղեկավարությունը հաղորդել է թուրքական ԶԼՄ-ներին, որ Սիրիայի բանակն անօրինական կերպով մտել է թուրքական Կիլիս շրջան և կրակ արձակել փախստականների ճամբարի վրա: Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել է գնդահակարության փաստը և հաղորդել մանրամասները: Ինչպես ասել են սիրիացի ընդդիմադիրները, երեկ Սիրիայի սահմանամերձ շրջաններում մարտական գործողություններ են ընթացել: Սիրիացի զինվորականներին հաջողվել է գրոհայիններին ետ մղել թուրքական Կիլիս շրջան: Գրոհայինները խառնվել են փախստականների խմբին, որոնք մարդասիրական միջանցքով ուղղվել են Թուրքիայի կողմը: Մարտական գործողությունները տեղափոխվել են սիրիացի փախստականների թուրքական ճամբարի տարածք: Մահացել են երկու խաղաղ սիրիացի և թարգմանիչ՝ Թուրքիայի քաղաքացի: Միջադեպի մասին շտապ հաղորդվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով հիմա գտնվում է Չինաստանում: Թուրք վարչապետը վրդովմունք է հայտնել: «Բնականաբար, մենք անհրաժեշտ միջոցներ կկիրառենք: Թուրքական կողմն անհապաղ կարձագանքի այնպես, ինչպես նման դեպքերում արձագանքում են այլ երկրները միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Ինչպես գրում է Gtimes-ը, 2005-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունել է «Responsibility to protect» («Պաշտպանելու պարտականություն») հայեցակարգը, որի համաձայն ռազմական ուժի կիրառումը հումանիտար աղետը կանխելու համար յուրաքանչյուր պետության պարտականությունն է: Կիլիսի դեպքում Թուրքիան պարտավոր է ռազմական ներխուժում իրականացնել Սիրիայի տարածք, քանի որ Դամասկոսի գործողություններն ուղիղ սպառնալիք են դարձել երկրի ներքին անվտանգությանը: Սիրիացիների ձեռքով մահացել է Թուրքիայի քաղաքացի: ՄԱԿ հայեցակարգն ուղղակի կերպով ասում է, որ իր քաղաքացիների պաշտպանությունը Թուրքիայի առավելությունը չէ, այլ նրա պարտականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---