Հայաստանը հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագիրի` բանակցային գործընթացի միջոցով կարգավորմամբ![]() 10 ապրիլի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագիրի` բանակցային գործընթացի միջոցով կարգավորմամբ: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Անխոս, այսօր գոյություն ունեն մեծ ռիսկեր, այդ թվում` Իարնի դեմ միջազգային պատժամիջոցները: Դրանք արգելակում են տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այդ գործընթացն իրականանում է դիվանագիտական հարաբերությունների, ՄԱԳԱՏԷ-ի հետ ուղիղ կապերի մակարդակում»,-ասել է նա: Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ պատմականորեն Հայաստանն ու Իրանը բարիդրացիական հարաբերությունների մեջ են և մինչ օրս պահպանում են դրանք: «Մենք մեծ համայնք ունենք Իրանում: Իրանական կառավարությունը բարենպաստ պայմաններ էստեղծել հայերի համար: Հաշվի առվելով բոլոր փաստերը` պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի պահապանենք հարաբերությունները և հասնենք նրան, որ դրանց ոչինչ չսպառնա»-հավելել Է Սարգսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |