9  10.04.12 - Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երևանցիների հետ` Հանրապետականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում

Նախագահ. Մենք որդեգրել ենք քաղաքակիրթ բանավեճի ու հանդուրժողական քաղաքականություն

Նախագահ. Մենք որդեգրել ենք քաղաքակիրթ բանավեճի ու հանդուրժողական քաղաքականություն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպեց էրբունցիների հետ: Հանդիպման ժամանակ նախագահը նշեց, որ ընտրությունները կարևոր պահ է, երբ իշխանությունը զեկուցում է իր արածը և ներկայացնում հետագա ծրագրերն ու անելիքները: Նախագահը կոչ արեց էրեբունցիներին քվեարկել Էրեբունի համայնքի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված հանրապետական Մհեր Սեդրակյանի օգտին:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին` նախագահը նշեց, որ անցած տարիների ընթացքում իշխանությունն այս ոլորտում նախաձեռնող է եղել. «Հետագա տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում մենք աշխատելու ենք Հայաստանի դերի մեծացման ուղղությամբ»: Սերժ Սարգսյանը խոսեց նաև իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին, նշելով, որ իշխանությունը որդեգրել ավելի քաղաքակիրթ բանավեճի ու հանդուրժողականության քաղաքականություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---