ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ԳԻՇԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ13 ապրիլի 2004 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Նախորդ գիշեր ոստիկանությունն ու ներքին զորքերի ստորաբաժանումները հատուկ գործողություն են անցկացրել` Բաղրամյանի պողոտայում երկրի նախագահի հրաժարականի պահանջով հավաքված ընդդիմության ներկայացուցիչներին ցրելու համար: Կեսգիշերին մոտ պողոտայում մնացել էր շուրջ 2 հազար մարդ, որոնք, երթի կազմակերպիչների խոսքերով` «պատրաստ են սպասել այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական չի տվել»: Մոտավորապես նույն ժամանակ իրավապահ մարմինները սկսել են հորդորել ցուցարարներին «դադարեցնել հակաօրինական գործողությունները» եւ ազատել պողոտան: Մոտավորապես ժամը 00:30-ին անջատվել է պողոտայի լուսավորությունը: Այնուհետեւ ոստիկանները հավաքել են փշալարերը, որպեսզի ճանապարհը մաքրեն ոչ հեռու կանգնած ջրանետ մեքենաներին: Գիշերը մոտավորապես ժամը 02:00-ին ցուցարների վրա ջրի ուժեղ շիթեր են ուղղվել եւ ներքին զորքերի ստորաբաժանումները սկսել են մահակներով ցրել մարդկանց: Ընդհարումներ եւ ծեծկռտուք է առաջացել: Ողջ գործողությունը զբաղեցրել է 30 րոպեից ոչ ավել: Զոհեր չկան, սակայն որոշ տվյալներով, կան տուժածներ եւ ոստիկանների, եւ ցուցարարների մեջ: Իրավապահ մարմինները ձերբակալել են երթի առավել ակտիվ մասնակիցներին, այդ թվում նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավորներ Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին, Ալեքսան Կարապետյանին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին եւ Վաղարշակ Հարությունյանին, «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանին: Ընդհարումների արդյունքում տուժել են նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, նրանց թվում է «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը եւ Առաջին ռուսաստանյան հեռուստաալիքի օպերատորը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |