ԳԱԱ հավաքարարները գիտնականներից շատ են աշխատավարձ ստանում

ԳԱԱ հավաքարարները գիտնականներից շատ են աշխատավարձ ստանում

PanARMENIAN.Net - Պաշտոնական տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը 120 000 հազար դրամ է, մինչդեռ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արթուր Իշխանյանի խոսքով գիտնականների աշխատավարձը կազմում է միջինը 58 000 դրամ: Բազմաթիվ երիտասարդ գիտնականներ աշխատում են նվազագույն աշխատավարձով` 32 500 դրամ, ինչն էլ պատճառ է դառնում, որ երիտասարդ գիտնականները մեկնեն ամերիկյան և եվրոպական երկրների գիտահետազոտական կենտրոններ, որտեղ նրանց աշխատանքը գնահատվում է: Արթուր Իշխանյանի խոսքով, ԳԱԱ հավաքարարներն ու պահակներն անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում:

Դեռ դեկտեմբերին նախագահը խոստացել էր գիտության առաջընթացի համար հատկացնել 100 միլիոն դրամ, որի առաջին մասն արդեն պետք է փոխանցված լիներ մարտ ամսին, սակայն գիտնականների անհամաձայնությունների պատճառով այն հետաձգվեց:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի լրագրողի հարցերին՝ Արթուր Իշխանյանն ասաց. «Սա ավելի շատ խորհրդանշական ժեստ է, քանի որ 100 միլիոն դրամով որևէ արմատական բան չի կարելի փոխել գիտության ոլորտում, սակայն սա կարող է նախադեպ լինել խնդիրները լուծելու համար նոր մշակույթ ձևավորելու հարցում»:

Նրա խոսքով, գումարը փոխանցելու է մաս-մաս, եռամսյակը մեկ, օգտագործվելու է նոր մեխանիզմներ աշխատեցնելու համար: Գումար կհատկացվի հայագիտության, ցեղասպանագիտության և այլ ռազմավարական նշանակություն ունեցող գիտությունների զարգացման համար:

Երիտասարդ գիտնականների միավորումն էլ համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, դրամաշնորհներ շահում ու սա, ըստ բանախոսի, կբերի համաֆինանսավորման մշակույթի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---