Մեկ տարում հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք11 ապրիլի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ 2011թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 միլիարդ դրամի չափով, որից մոտ 7 միլիարդի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ: Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի, հայտնաբերվել են 19-րդ դարի կտակարաններ և այլ իրեր, մոտ 4կգ ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկական պարագաներ, կանխվել է սահմանված 5մլն դրամը գերազանցող մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի անօրինական արտահանումը: Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպքերից 70-ը հայտնաբերվել են Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, 78-ը` Հետբացթողումային հսկողության վարչության, 125-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից, իսկ 9–ը` ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից: «ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել են 60 քրեական գործեր, որոնցից 16-ը եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 1 կիլոգրամ ՙմետամֆետամին՚ և 11 կիլոգրամ ՙհաշիշ՚ տեսակի թմրամիջոցների ներկրումը»,- նշել է Սամվել Սանամյանը: Պետական եկամուտների կոմիտեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ընդգրկել է կոմիտեի առաջնային խնդիրների շարքում: Կասկածից վեր է, որ հարկավոր է օգտագործել ոչ միայն թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի` արդեն իսկ առկա մեխանիզմները, այլև փնտրել նոր և ավելի արդյունավետ մեթոդներ: Այս նպատակի իրականացման կարևոր խնդիրներից մեկն էլ միջազգային համագործակցությունն է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների հետ: «Շարունակում ենք ակտիվ համագործակցել եվրոպական և ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ, ինչը ևս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: Դա է վկայում օրերս աշխատանքային այցով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ պարոն Կալետնիկի ժամանումը Հայաստան»,- նշել է Սամվել Սանամյանը: Հանդիպման ժամանակ ստորագրվել է 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր, որն առավել արդյունավետ կդարձնի նաև մաքսային իրավախախտումների դեմ պայքարը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |