Հայտարարություն. «Արմենալը» չի խախտել Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը

Հայտարարություն.  «Արմենալը» չի խախտել Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի11-ին «Լև Գրուպ» իրավատնտեսական միավորումը հայտարարություն է տարածել «Արմենալ» գործարանի գլանման բաժնի աշխատողների անունից սեփական մեկնաբանությամբ, որը պարունակում է փաստերի կոպիտ աղավաղում:

ԱՐՄԵՆԱԼ գործարանը հետևում է Հայաստանի օրենսդրությանը աշխատանքի վարձատրության հարցերում, այդ թվում արտադրության հատկապես ծանր և առողջության համար վնասակար պայմաններում աշխատանքի համար վճարելիս:

Հայաստանում գործող աշխատանքային օրենսդրության համապատասխան արտոնություններ չեն նախատեսվում աշխատողների համար, ովքեր անմիջականորեն զբաղված են գլանման արտադրությունում:

Դրա հետ կապված բացակայում են իրավաբանական հիմքերը վնասակարության համար նրանց լրացուցիչ վարձատրություն տալու համար:

Հայտարարությունում նշված 130 հազար դրամ գումարը որպես գլանման արտադրությունում աշխատողների միջին ամսական աշխատավարձ իրերի իրական դրության աղավաղում է: Իրականում 2011-ին այդ աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 208 640 դրամ, իսկ հունվար-մարտ ամիսներին տատանվել է 203,7-254,6 հազար դրամի միջև:

«Արմենալի» 100 աշխատողների անունից «Լև Գրուպ» իրավատնտեսական միավորման նախագահ Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ գործարանի ղեկավարությունը խախտում է Աշխատանքային օրենսգրքի դրույթները: Մասնավորապես, հայտարարության համաձայն, առողջության համար վնասակար գլանման արտադրամասում աշխատողները պետք է ժամանակից շուտ անցնեն կենսաթոշակի, սակայն նրանք մինչև հիմա գերավճարներ չեն ստացել, որոնք նախատեսված են օրենսդրությամբ: Միաժամանակ, գործարանի աշխատողները պահանջում են իրենց համար ստեղծել աշխատանքի պայմաններ, որոնք հավասար են Ռուսաստանում գործարանի՝ «Ռուսալի» աշխատողների պայմաններին:

Ինչպես հաղորդել է Բաղդասարյանը, «Լև Գրուպը» իր հովանու տակ է վերցրել իրեն դիմած գործարանի աշխատողներին, ովքեր իրենց պահանջներն ուղղել են նաև նախագահին, վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ինչպես նաև դատարանում հայց է ներկայացված գործարանի ղեկավարության կողմից աշխատողներին օրենքով նախատեսված գերավճարները տրամադրելու մասին:

Լևոն Բաղդասարյանը նաև հաղորդել է, որ «Լև Գրուպը» առաջարկել է «Արմենալի» ղեկավարությանը խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, սակայն նրանցից ոչ մի դրական պատասխան չի ստացել: «Այդ խնդիրը Հայաստանում գլոբալ բնույթ է կրում, և լիազոր մարմինները պետք է լուծեն այն»,- ասել է նա: Դրա հետ կապված նա հավելել է, որ մի քանի տարի առաջ նույնպես բախվել է նման խնդրի հետ, երբ միավորում են դիմել գործարանի այլ արտադրամասի աշխատողներ, այդ ժամանակ նրանց հաջողվել է հասնել գերավճարների վճարմանը: Նա համոզված է, որ այս անգամ ևս խնդիրը կլուծվի հօգուտ աշխատողների:

Այսօրվա դրությամբ գործարանի բոլոր 100 աշխատողները շարունակում են աշխատել և գործադուլ չեն հայտարարել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---