Գյումրիում վճռական են տրամադրված. Ադրբեջանական ֆիլմերի փառատոն չի լինելու

Գյումրիում վճռական են տրամադրված. Ադրբեջանական ֆիլմերի փառատոն չի լինելու

PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու «Ասպարեզ» ակումբում Գեորգի Վանյանը հերթական անգամ փորձում է անցկացնել այսպես կոչված ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Դեռ Գյումրու կենտրոնական հրապարակում հավաքվել էին մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, ակտիվ երիտասարդներ իրենց բողոքը հայտնելու եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնին ՈՉ ասելու համար:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակն Լիլիթ Աղեկյանն ասաց, որ երեկվա ցույցի ընթացում որոշվել է, որ բոլորը, ովքեր եղել են երեկվա ցույցին, ասօր նույնպես մասնակցելու են պիկետին ու էլի շատ մարդիկ են հավաքվելու` մտավորականներ, քաղաքապետարանի աշխատակիցները, ու էլի շատ մարդիկ, որովհետև բոլորը միահամուռ դեմ են դրան. «Մենք հասնելու ենք մեր նպատակին ու չենք թողնելու, որ այդ խայտառակությունը լինի»:

Մամուլի պատասխանատուն նշեց նաև , որ պիկետին մասնակցելու են նաև Գյումրու պաշտոնյաներից ոմանք:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի մոտ այժմ հավաքված են 50-ից ավել երիտասարդներ, զոհված ազատամարտիկների ծնողներ` «Ոչ ասենք ադրբեջանական ֆլիմերին» պաստառներով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց պիկետի մասնակից Վազգեն Մարտիրոսյանը: «Այժմ ցույցի մասնակիցները փակել են ակումբի մուտքը, հավաքված են նաև բազմաթիվ լրագրողներ, ոստիկաններ, սակայն ոչ ոքի դեռևս ներս չեն թողնում», -ասաց պիկետի մասնակիցը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---