ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԻՇՔԵԿ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ15 ապրիլի 2004 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 15-ին մեկնել է Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես հաղորդեցին ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում ԱՊՀ երկրների վարչապետները կստորագրեն փորձագետների կողմից մշակված եւ համաձայնեցված ավելի քան քսան փաստաթուղթ տրանսպորտային, էներգետիկայի, ֆինանսների եւ տեղեկատվական ոլորտներում: Մասնավորապես, ակնկալվում է Համագործակցության երկրներ ներմուծվող հնարավոր վտանգ պարունակող արտադրանքի առողջապահական գնահատման հարցում փոխգործակցության կարգի վերաբերյալ համաձայնագրի, Համագործակցության երկրների միջեւ փոխադարձ առեւտրում սահմանափակումների փուլային վերացման մասին որոշումների ստորագրում: Համաժողովի շրջանակներում հնարավոր են Ա.Մարգարյանի երկկողմ հանդիպումները ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների ղեկավարների հետ, նշել են ՀՀ կառավարությունում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |