Տեղեկատվական պատերազմում Հայաստանը պայքարում է ոչ միայն Բաքվի դեմ

Տեղեկատվական պատերազմում Հայաստանը պայքարում է ոչ միայն Բաքվի դեմ

PanARMENIAN.Net - «Իրավական կամայականության դեմ» ՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Մարաղայից Նոր Մարաղա և Բաքվից Բագարան» խորագրով միջոցառմանը, որ նվիրված էր Մարաղայի սպանդի 20-ամյակին, նշել է, որ միայն վերջերս է ակտիվացել Մարաղայի սպանդի մասին տեղեկատվության տարածումը: Ըստ նրա, չնայած դրան բավական շատ տեղեկություններ կան այդ իրադարձությունների մասին: Տեղեկությունները հավաքել է երկու հիմնական աղբյուր՝ «Իրավական կամայականության դեմ» ՀԿ-ն, որն առաջին իսկ օրից էր դա անում, և Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոկսի հասարակական կազմակերպությունը, որն այցելել է Մարաղա ողբերգությունից անմիջապես հետո: Ալավերդյանը ուշադրությունը հրավաիրել է այն հանգամանքի վրա, որ Մարաղայի վրա մեկ անգամ չէ, որ հարձակում է կատարվել: Ապրիլի 24-ին ադրբեջանցիները կրկին ներխուժել են գյուղ, այս անգամ ավերելով գյուղի մեծ մասը: Դա Ադրբեջանի իշխանությունների սիստեմատիկ ոչնչացման, լավ ծրագրված գործողությունների ապացույց է: Նշենք, որ ոճրագործները պարգևատրվել են պետական մեդալներով:

Լարիսա Ալավերդյանը նշել է, որ Հայաստանը ետ է մնում տեղեկատվության տարածման առումով, հարկավոր է արագ տեմպերով շտկել այդ բացը: Մարաղայի իրադարձությունները պետք է իրավաբանական ձևակերպում ստանան: Տեղեկատվական պատերազմում Հայաստանը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև բոլոր այն կազմակերպությունների դեմ, որոնք շահագրգռված են ադրբեջանական նավթում: «Մեր գործն արդար է, մենք պետք է հաղթենք»,-ասել է նա:

Մարաղա գյուղը հարձակման ենթարկեց 1992թ. ապրիլի 10-ին, երբ ադրբեջանցիների ներխուժման արդյունքում գյուղն ամբողջությամբ ավիրվեց՝ 59 մարդ սպանվեց, 57 մարդ գերեվարվեց, այդ թվում 9 երեխա և 29 կին, ևս 19 մարդ մինչ օրս անհետ կորածների ցուցակում է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---