Երիտասարդները դեռ չեն գիտակցում Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը13 ապրիլի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումները պատասխանատվություն են դնում երիտասարդ սերնդի վրա բարեկեցիկ ապագա ապահովելու համար: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» տնօրեն Ռոզա Կիապպեն: «Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում պատասխանատվության մեծ մասն ընկնում է հենց երիտասարդության վրա, այլ ոչ թե պետության, ինչպես դա եղել է նախկինում»,- ասել է նա: Սակայն, նրա կարծիքով, այսօրվա երիտասարդությունը չի գիտակցում բարեկեցիկ ապագայի համար կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնելու կարևորությունը, որի պատճառով անհրաժեշտություն կա ուսումնասիրել դրանք դպրոցներում: Ինչպես հաղորդել է Կիապպեն, Հայաստանի Կենտրոնական բանկի և կրթության և գիտության նախարարության միջև արդեն ստորագրվել է համաձայնագիր դպրոցներում ուսուցանող ծրագիր անցկացնելու մասին: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը»`«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք ՀայաստանիՀանրապետության բուհերի ուսանողների համար: Այս անգամ սեմինար քննարկումը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |