Օրվա առեղծվածը. Գագիկ Ծառուկյանի հեռախոս՞ն է ատրճանակ հիշեցնում, թե ատրճանակն են ուզում որպես հեռախոս ներկայացնել

Օրվա առեղծվածը. Գագիկ Ծառուկյանի հեռախոս՞ն է ատրճանակ հիշեցնում, թե ատրճանակն են ուզում որպես հեռախոս ներկայացնել

PanARMENIAN.Net - Հայ հանրության ուշադրության կենտրոնում այսօր հայտնվել է Youtube-ում զետեղված տեսահոլովակը, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գոտկատեղում մի առարկա է կրում, որն ատրճանակ է հիշեցնում: Հոլովակը նկարահանվել է նախընտրական քարոզարշավի շրջանակում Ծառուկյանի Էջմիածնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Իր հերթին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի մոտ ոչ թե ատրճանակ է եղել, այլ Vertu ֆիրմայի ոսկեգույն բջջային հեռախոս:

Նշենք նաև, որ ըստ ՀՀ «Հավաքների ազատության մասին» օրենքի 30 հոդվածի 1 պ., զենք կրելը զանգվածային հավաքների ժամանակ արգելվում է:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---