«Չորրորդ ինքնիշխանություն». Քարոզչական գյուտերի նորարարությամբ հատկապես աչքի է ընկնում ՕԵԿ-ը![]() 14 ապրիլի 2012 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական քարոզարշավ 2012-ը գնալով առավել հետաքրքիր է դառնում «նյու հաուներով»: «Չորրորդ ինքնիշանությունը» գրում է, որ քարոզչական գյուտերի նորարարությամբ հատկապես աչքի է ընկնում «Օրինաց երկիր» կուսակցությունը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Այն, ինչ անում է սույն կուսակցությունը հազիվ հինգ տոկոսի շեմը հաղթահարելու համար, ոչ այլ ինչ է, քան քարոզչական պրիմիտիվ հնարք: ՕԵԿ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն, իրենք մշակել են քարոզչական հնարքի մի եզակի նմուշ: «ՉԻ» տեղեկություններով` ՕԵԿ նախարարներին հանձնարարված է տարբեր մարզերում, համայնքներում ու քաղաքներում «հավաքագրել» այն հեղինակություններին և կիսահեղինակություններին, որոնք կարող են իքս քանակի ձայներ բերել: «Հավաքագրումից» հետո նրանք նախարարի հրամանով «նշանակվում են» գոյություն չունեցող պաշտոններում: Ավելին` նախարարություններում նրանց սենյակ է հատկացվում, ապա ասվում է, որ մայիսի 6-ից հետո մեծ հրաշքներ են սպասվում «պաշտոնի» բարձրացման ուղղությամբ: Շատ դեպքերում նաև խոստանում են ավտոմեքենայի բանալիներ և աշխատակազմ: ՕԵԿ-ում քաջ գիտակցում են` ինչքան էլ իրենց ղեկավարը օրվա մեջ մի քանի անգամ հավատարմության երդում տա ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն հատուկ եռանդ չի ներդնելու ՕԵԿ-ի համար «թիվ ապահովելու» գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |