ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

PanARMENIAN.Net - «Խորհրդային եւ ռուսական դերասանական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար» նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել է «Հայրենիքին ծառայելու համար» ռուսաստանյան շքանշանով: Պարգեւատրման արարողությունը երեկ երեկոյան տեղի է ունեցել Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որը ղեկավարում է Արմեն Ջիգարխանյանը: Նշենք, որ 68-ամյա դերասանը մինչ այժմ խաղում է թատրոնում եւ կինոյում, նկարահանվել է մոտ 200 ֆիլմերում: Պարգեւատրման արարողությանը Ջիգարխանյանը եկել էր բազմասերիանոց հեռուստաֆիլմի նկարահանումներից, որտեղ նա խաղում է Ստալինի դերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---